Զելենսկին կոպիտ քաղաքական սխալ է թույլ տվել. իրանցի պաշտոնյա
Իրանում կոպիտ քաղաքական սխալ են որակում Վլադիմիր Զելենսկու՝ իրանական առևտրային նավին հարվածելու որոշումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտգործնախարարությունը, Ուկրաինան շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի ուղղությամբ։ Հարվածի պատճառով մեկ նավաստի սպանվել է, իսկ ևս մեկը ստացել է վիրավորում։ Թեհրանից հայտարարել են, որ ուկրաինական հարձակումից հետո իրենք պատասխան քայլերի իրավունք են պահպանում։
«Նրա (Ուկրաինայի) մեջքին կանգնած են Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք պետություններ։ Նրանք ձգտում են նոր ճակատ բացել Իրանի հյուսիսում, ընդ որում՝ այստեղ նախաձեռնությունը Ուկրաինայինն է՝ հաշվի առնելով, որ Իրանի հարավային ճակատն ամերիկացիները թուլացրել են», - նշել է Մալեքին։
Նա նաև նշել է, որ Զելենսկին, փորձելով Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր ճակատ բացել, ռազմական հաշվարկներում կոպիտ քաղաքական սխալ է թույլ տվել։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրթիռային հարված` Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի տարածքին. կան զոհեր
Ռուսական զինված ուժերը հուլիսի 24-ի ցերեկային ժամերին հրթիռային հարձակում են իրականացրել Կիևի և մայրաքաղաքային մարզի ուղ...