ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականն ունի առաջին մեդալը
Բաքվում ընթացող հունամռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է իր առաջին մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտում ժամանակից շուտ է առավելության հասել հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանն էլ արդեն եզրափակիչում է։
Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը:
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...