Իրաքում հայտարարել են` Ուկրաինայի շահերի համար աշխատող զինյալների խումբը ձերբակալվել է
Իրաքի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի շահերի համար աշխատող զինյալների խմբի ձերբակալության մասին։
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Աբուդին հայտնել է, որ երկրի տարածքում հայտնաբերվել են հարձակումներ իրականացնող խմբավորումներ խոստովանել են Ուկրաինայի հետ կապերը։
«Մենք հայտնաբերում ենք գնդակոծություններ իրականացնող խմբավորումներ։ Մենք ձերբակալել ենք մի խումբ անձանց։ Նրանք խոստովանել են, որ աշխատում են Ուկրաինայի համար»,- ասել է ալ-Աբուդին տեղական Dijlah TV-ին տված հարցազրույցում։
Նա չի հայտնել, թե կոնկրետ որ օբյեկտների վրա են եղել հարձակումները՝ նշելով, որ այս պահին ընթանում է հետաքննություն, որը պահանջում է մանրակրկիտ մոտեցում։
Ալ-Աբուդին չի նշել նաև ձերբակալվածների հստակ թիվը, ինչպես նաև չի հստակեցրել՝ արդյոք նրանք պատրաստվում էին գործողություններ իրականացնել Իրաքի սահմաններից դուրս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Աբուդին հայտարարել էր՝ Ուկրաինան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզական ստորաբաժանումները հարձակումներ են իրականացրել Իրաքի տարածքում, սակայն դրանք վերագրվել են դիմադրության խմբավորումներին։