ՌԴ-ի արգելքը վտանգում է հայկական կաթնամթերքի միլիոնավոր դոլարների արտահանումը. FIP
Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 27-ից արգելք է սահմանել Հայաստանից կաթնամթերքի ներկրման վրա։
«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի կաթնամթերք արտադրող ընկերություններում իրականացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ ՌԴ արտահանվող արտադրանքի մեջ օգտագործվել է վարակված կենդանիների կաթ։
Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ ռուսական կողմը դեռ չի տրամադրել ստուգումների պաշտոնական արդյունքները, սակայն ստուգումների ընթացքում հիվանդ կենդանիների կաթի կամ այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել, իսկ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործված հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ։
ՌԴ սահմանափակումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին երկու տարիներին Հայաստանի կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ գնահատելու ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից և սահմանափակումների հնարավոր ազդեցությունը հայկական արտահանողների վրա։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 3.5 հազար տոննա կաթ և կաթնամթերք, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2.4 հազար տոննա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 1․1 հազար տոննայով։ Արտահանման ծավալով ամենամեծ մասնաբաժինը կազմել են պանիրն ու կաթնաշոռը։
Թարմ կաթի և սերուցքի արտահանումը 2024 թվականին կազմել է 2.8 տոննա՝ 18.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 4.8 տոննա՝ 35.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Խտացված կաթի և կաթի փոշու արտահանումը 2024 թվականին կազմել է 39.7 տոննա՝ 87.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 204 տոննա՝ 886.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Թան, սերուցք, մածուն, կեֆիր ապրանքախմբի արտահանումը 2024 թվականին կազմել է 67.9 տոննա՝ 95.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 70.1 տոննա՝ 109.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 38․5 տոննա՝ 35.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 0.2կգ։
Կարագի և կաթնային ճարպերի (0405) արտահանումը 2024 թվականին կազմել է 1.6 հազար տոննա՝ 11.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 314.6 տոննա՝ 2.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Պանրի և կաթնաշոռի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 1․7 հազար տոննա՝ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 1․8 հազար տոննա՝ 16 մլն ԱՄՆ դոլար արժեքով։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Սևանից բաց թողնված ջրի ծավալը ռեկորդային ցածր է 1961 թվականից ի վեր
‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2026 թվականի...
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը գազային խոշոր կորուստներ է կրել
Իրանի իշխանությունների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով սրված իրավիճակի ընթացքում երկրում բնական գազի...
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...