ԿԿՀ-ն Արզաքանցյանին տուգանելու 3 տարբեր որոշում է կայացրել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով։
ԿԿՀ-ի ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը և այդ պատառով քաղաքական գործչի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ (տուգանք) սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։
Արզաքանցյանը չի ներկայացրել նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, ինչի համար էլ յուրաքանչյուրի համար տուգանվել է 200 հազարական դրամով։
Ըստ փաստաթղթում առկա տեղեկատվության՝ ԿԿՀ-ն ոչ ստանդարտ ձևով է փորձել կապ հաստատել Արզաքանցյանի հետ, քանի որ վերջինս կոնտակտի դուրս չի եկել։ Հանձնաժողովը ձայնային հաղորդագրություն է ուղարկել գործչի WhatsApp-ին՝ տեղեկացնելով գործի քննության տեղի և ժամի մասին։
Սակայն պարզվում է, որ Արզաքանցյանն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։ Նշենք, որ նա Ֆրանսիայում, որտեղ էլ արձագանքել է ընտանեկան բռնության վերաբերյալ Ռոտենբերգի մեղադրանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...