Շարմազանովը հայտարարել է՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը չունի իրական այլընտրանք
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ժամանակը, ցույց է տվել՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը եղել է արդարացված և այսօր ևս չունի իրական այլընտրանք։
Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը պետք է բխի ոչ թե առանձին գաղափարներից, այլ երկրի պետական ու ազգային շահերից։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին՝ նշելով, որ ԵՄ-ում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ կամ հստակ խոստում չկա։
«ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա, ոչ էլ առաջարկող։ ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել»,- գրել է Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ օրինագծի ընդունումը եղել է «քարոզչական քայլ»։
Շարմազանովը հիշեցրել է, որ այդ նախաձեռնությանը դեմ է քվեարկել միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի՝ այդ կառույցին միանալու որոշումը, իր կարծիքով, սպասարկել է Հայաստանի քաղաքացիների շահերը։
Նա քննադատել է գործող իշխանությունների արտաքին քաղաքական քայլերը՝ նշելով, որ դրանք, ըստ նրա, խնդիրներ են առաջացրել գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները բախվում են դժվարությունների։
Շարմազանովը նաև նշել է, որ ԵՄ-ն այս պահին անվտանգային կառույց չէ և չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում կարևոր անվտանգային դերակատար է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը, ըստ նրա, Ադրբեջանի դաշնակիցն է և Հայաստանի համար կարող է դիտարկվել որպես պոտենցիալ սպառնալիք։
«Հայաստանը պետք է մնա իր տեղում։ Իսկ այդ տեղը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է՝ անկախ Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանը չպետք է լինի որևէ ուժի «պլացդարմ», «ֆորպոստ» կամ «վիլայեթ»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...