Չի բացառվում, որ Հայաստանը ի աջակցություն Փարիզի նախաձեռնությամբ հանդես գա․ Վլադիմիր Կարապետյան
Չի բացառվում, որ ի աջակցություն Փարիզի, Հայաստանը հանդես գա նախաձեռնությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետն արդեն իր զորակցությունը հայտնել է: Քննարկում ենք աջակցություն տալու հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա: Չի բացառվում, որ հանդես գանք՝ ի աջակցություն Փարիզի նախաձեռնությամբ»,- լրատվականին ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը: Հրդեհն արդեն մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը:
Հիշեցնենք նաև, որ թվիթերի իր էջում Փարիզի Աստավածամոր տաճարի հրդեհին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով․
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»: