Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է խորհրդարանական ընդդիմությանն ուղղված վեց առաջարկ։
Աշոտյանը նշել է, որ նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից առաջ ընդդիմությունը պետք է վերանայի իր մարտավարությունը և ավելի համակարգված մոտենա քաղաքական պայքարին։
Նրա առաջին առաջարկը վերաբերում է, այսպես կոչված, «կոնստրուկտիվ անտագոնիզմին»։ Ըստ Աշոտյանի՝ ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի իշխանությանը, այլև յուրաքանչյուր կարևոր հարցի վերաբերյալ ներկայացնի հստակ և մասնագիտական այլընտրանքային լուծումներ։
Երկրորդ առաջարկով նա կարևորել է այլընտրանքային կառավարության ձևավորումը, որը, նրա խոսքով, պետք է համախմբի տարբեր ոլորտների մասնագետների և գործի բաց ու հանրային ձևաչափով։
Երրորդ կետում Աշոտյանը խորհուրդ է տալիս մանդատներ ստանալու դեպքում կենտրոնանալ առավել ազդեցիկ խորհրդարանական հանձնաժողովների վրա՝ առաջնահերթ համարելով պետաիրավական, ֆինանսաբյուջետային կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ինչպես նաև կրթության, մարդու իրավունքների և եվրաինտեգրման ոլորտները։
Չորրորդ առաջարկը վերաբերում է նոր մեդիա-ռազմավարությանը։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը տեղեկատվական դաշտում զիջում է իշխանությանը, ուստի անհրաժեշտ են բովանդակային և կազմակերպչական փոփոխություններ։
Հինգերորդ առաջարկով Աշոտյանը կոչ է անում ստեղծել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն, որը կպահպանի Արցախի թեման խորհրդարանական օրակարգում, եթե առանձին հանձնաժողով ստեղծել չհաջողվի։
Վերջին՝ վեցերորդ կետում, նա ընդգծում է, որ ընդդիմությունը պետք է միասնական գործի և դիմադրի իշխանության հնարավոր ճնշումներին՝ առաջնորդվելով «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով։
Աշոտյանի խոսքով՝ միայն հետևողական և միասնական աշխատանքի դեպքում ընդդիմությունը կարող է արդյունավետ իրականացնել իր քաղաքական առաքելությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...