Ես ձեզ համար ավելի լավն եմ եղել, քան ձեր ծնողները․ Թրամփի հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների համար ավելի շատ բան է արել, քան նրանց ծնողները։
Միչիգանում ունեցած ելույթի ժամանակ նա նշել է, որ իր քաղաքականության շնորհիվ մարդիկ իրեն աջակցում են։
«Մարդիկ սիրում են Թրամփին, որովհետև ես ձեզ համար ավելի շատ բան եմ արել, քան ձեր ծնողները։ Ձեր ծնողները լավ մարդիկ են։ Ես չեմ պատրաստվում քննադատել նրանց, բայց ես ձեզ համար ավելի լավն եմ եղել, քան նրանք»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ երկուուկես տարի անց երկրում կարող է այլ նախագահ լինել։
«Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ։ Հնարավոր է։ Եվ այդ նախագահը ասելու է, թե որքան լավ է գործում տնտեսությունը»,- հայտարարել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...