Վարչապետն ուզում, որ Գարեգին Բաղրամյան լինի ՀԾԿՀ նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Վարչապետի՝ ԱԺ նախագահին ուղղված առաջարկության մեջ ասված է.
«Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»: