Հասարակություն
Գողացել է «Մերսեդեսի» հայելիները, «Արարատ» կոնյակ
Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին գողացել է Քաջազնունի փողոցի 7 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվի կափարիչները, իսկ նույն շենքի բակից գողացել է մեկ այլ «Մերսեդես»-ի կողային հայելիները և նշված փողոցում գործող սուպերմարկետներից՝ «Արարատ» տեսակի 2 կոնյակ:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Դպրոցը կլուծարվի, կտեղափոխվի մեկ այլ գյուղ․ ՀԱԿ-ը հայտարարություն ունի
Հանտավիրուսը տարածվում է․ ԱՄՆ-ում մահվան դեպք է արձանագրվել
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստության դեպքով ՔԿ-ն հայտարարություն է տարածել
5.0