Քաղաքականություն
Պետք է էգը էգ լինի, որձը` որձ, աղջի՛կ ջան․ Վարդան Ղուկասյան
Gohar Vardanyan
1 րոպե
306 դիտում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին, հայտարարել է, որ խայտառակություն է ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց, ապա հավելել, որ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, նրանց իրավունքները հավասար են Եվրոպայում, իսկ Հայաստանում ավանդական արժեքներն ավելի կարևոր են:
«Ո՛չ, բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Դա Եվրոպայում է, իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարեւոր է, քան այդ ամեն ինչը, որ դուք բերում եք: Այդպիսի վարք ունեցողները ավելի լավ է՝ գնան հոլանդիաներում ապրեն։ Էդպիսիններին, ընդհանրապես, մեր ապրած կյանքով, ինչքան ես հիշում եմ, մինչև էսօր տեղ չեն տվել: Հիմա դուք եկել ուզում եք եվրոպական էդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Էստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են: Իսկ այդպիսի այլասերված վարք ու բարք ունեցողներն ավելի լավ է թող գնան հոլանդիաներում ապրեն, ոչ թե ՀՀ-ում: Հետո մի բան գիտեցեք, որ Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունի, որովհետև եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ իրար, 70 % աճը կտրել են, ծնելիություն չկա, հիմա ամբողջ մուսուլմանները լցվել են: Ստատիստիկա կա, որը ցույց է տալիս, որ 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է: Դուք հիմա ուզում եք Հայաստանը ավիրե՞լ»,- նշեց Ղուկասյանը։
Դիտարկմանը, որ դա խտրական մոտեցում է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես բռնության կողմնակից չեմ, բայց կողմնակից եմ այդպիսի այլասերվածներին վտարելու, ուղարկեք Հոլանդիա: Պետք է էգը էգ լինի, որձը` որձ, աղջի՛կ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի չէ՞»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
328
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
798
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
413
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
694