Հասարակություն
Դռներ, պատուհաններ արտադրողը հաղթել է թունանյութերի մրցույթում. ArmLur. am
Gohar Vardanyan
1 րոպե
351 դիտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ մկնասպան թունանյութերի ձեռքբերման գործընթացի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ ArmLur.am-ը գրել էր, որ Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին: Ու կան հիմնավոր կասկածներ, որ Գյուղատնտեսության նախարարությունը հատուկ է այդպիսի պայմաններով մշակում մրցութային տեխնիկական բնութագիրը, որ ուրիշ ընկերություններ չկարողանան հաղթող ճանաչվել: Սակայն «Հրաշք այգի» ընկերությունից հակառակն են պնդում՝ նշելով, որ գերատեսչությունը փորձում է իրենց «խաղից դուրս հանել»։
«Հրաշք այգի» ընկերության իրավաբան Միքայել Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունը երբեւիցե արտոնյալ պայմաններում չի եղել, առավել եւս պետական գնումների գործընթացում։
Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի» ընկերության հետ՝ «ռոդիֆակում» տեսակի թունանյութ ձեռք բերելու նպատակով։ Այն, ի դեպ, նախատեսված է կրծողների դեմ պայքարի համար եւ համարվում է մկնասպան միջոց: Պարզվում է, որ մկնասպան միջոցների ձեռքբերման համար նախատեսված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել են «Հրաշք այգին» եւ «Ագաստ» ու «Ջի Թի Սին»: Դրանցից երկուսը` «Ագաստ» ու «Ջի Թի Սին», առաջարկել են 32 մլն 687 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ն` 25 մլն 680 հազար դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ԳՆ- այս տարի ևս նույն պահանջով մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է «Հրաշք այգի»-ն, բայց հաղթող չի ճանաչվել։ Իր հերթին ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինչ մրցույթների մասնակցել է իր ղեկավարած ընկերությունը, հակառակը՝ փորձել են խնդիրների առաջ կանգնեցնել։
Հ.Գ. Հավելենք, որ նոր փոփոխված տեխնիկական բնութագրով հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել երեք ընկերություն, այդ թվում «Հրաշք այգի»-ն, բայց ցածր գին առաջարկել է «ԱԷՍ Թրեյդ» ընկերությունը, որն էլ հաղթող է ճանաչվել։ Ի դեպ, տեղեկացնենք, որ «ԱԷՍ Թրեյդ» ընկերությունը դռների, պատուհանների արտադրությամբ է զբաղվում։ Բայց չնայած սրան մասնակցել է թունանյութերի գնման համար հայտարարված մրցույթին եւ հաղթող ճանաչվել։
Ամբողջական հոդվածըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,088
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
94
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
408
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
126
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
180