Պատահարներ
Կրակոցներ Երևանում. ՊՆ հրամանատար է հոսպիտալացվել. Շամշյան
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։…
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես տեղեկացնում է shamshyan. com-ը, այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում։ Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է Պաշտպանության նախարարության զորամաերից մեկում որպես հրամանատար։ Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կրակողի ինքնությունը չի հրապարակվում։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համար...
Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկնե...
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների ն...