Քաղաքականություն
ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին հարցաքննության կանչելու նոր փորձ է արել
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում…
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: ՀՔԾ-ն, սակայն, առաջարկը մերժել է, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին վկայի կարգավիճակով կրկին հրավիրվել է հարցաքննության: Իսկ կգա նա հարցաքննության, թե ոչ, հայտնի չէ: Ամեն դեպքում, չի բացառվում` հարցաքննության ներկայանալուց հրաժարվելու պատճառով նրան բերման ենթարկելու եւ հետախուզում հայտարարելու կարիք լինի:
Պողոսյանին առաջին անգամ հարցաքննության հրավիրելուց անցել է 12 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ դիմեց ՀՔԾ: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ Միհրան Պողոսյանը չի հայտնել, թե երբ կներկայանա հարցաքննության:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրութ...