Քաղաքականություն
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա: Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա…
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:
Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:
Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչև հասա Երևան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ պարզել եք ինձ հեռվից,
Եվ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:
Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում,
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:
Համբուրում եմ այն կածանը,
որ բացել եք դուք հիմա:
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝
մայրուղի է դառնալու։
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եվ ուզում եմ վստահ լինել,
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ՀՀ ՊՆ ղեկավարից խուսափող ադրբեջանցի գործընկերը հայերի հարձակման դեպքում «մտադիր է Տոնոյանին հանդիպել Երևանում»
Ադրբեջանի բանակը մատակարարման, զենքի որևէ խնդիր չունի, քանի որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները ցանկացած պահի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
5.0
Կվերանայվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Կառավարությունը նախատեսում է վերականգնել Հայաստանի՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ երկաթուղային հատվածները
5.0
Կառավարության նոր ծրագրում նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում
5.0