Քաղաքականություն
Չի բացառվում. «Իմ քայլի» պատգամավորը՝ մայրաքաղաքը ղազախների օրինակով անվանափոխելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները…
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։
Օրինակ, ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք․․․ Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։ Այնպես որ՝ բոլորը պետք է նշեն»։
Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժեւորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրութ...