Քաղաքականություն

ՙԽնդիրը շուտով կլուծվի. ինքն այլևս այդ պաշտոնում չի լինի՚. Նազենի Ղարիբյան

ՙԽնդիրը շուտով կլուծվի. ինքն այլևս այդ պաշտոնում չի լինի՚. Նազենի Ղարիբյան
ՙԵս աշխատանքից չեմ ազատել իրեն, իր պայմանագիրը վերջացել էր, ավարտվել էր, մենք ևս երեք ամսով նորոգել ենք, 3 ամիս հետո պայմանագրի ժամկետն ավարտվեց և ավտոմատ կերպով դադարեցվեց՚,- այս մասին ասել է…
ՙԵս աշխատանքից չեմ ազատել իրեն, իր պայմանագիրը վերջացել էր, ավարտվել էր, մենք ևս երեք ամսով նորոգել ենք, 3 ամիս հետո պայմանագրի ժամկետն ավարտվեց և ավտոմատ կերպով դադարեցվեց՚,- այս մասին ասել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն՝ անդրադառնալով Վանաձորի Հովհաննես Աբելյանի Անվան Պետական Դրամատիկական թատրոնի տնօրենի՝ աշխատանքից ազատվելուն: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արդեն հայտնի դեմքերը չեն ցանկանում Նազենի Ղարիբյանին այդ պաշտոնում տեսնել, ինչպե՞ս է նա պատկերացնում կոնֆլիկտի լուծումը. ՙՔանի դեռ ես համարում եմ, որ որևէ սխալ բան չեմ անում, ես կատարում եմ իմ աշխատանքը, և իրենց էլ հորդորում եմ կատարել իրենց աշխատանքը: Քանի դեռ իմ անմիջական ղեկավարն ինձ չի ասում՝ Դուք պետք է հեռանաք, ես կշարունակեմ մնալ իմ աշխատանքին՚,- ասել է Ղարիբյանը՝ հավելելով, որ այն կարծիքին է, որ խնդիրը շուտով կլուծվի՝ Մշակույթի նախարարությունը շուտով միանալու է ԿԳՆ-ին, ինքն այլևս այդ պաշտոնում չի լինի: ՙԷստեղ խնդիրը շատ հաստակ է՝ եթե մարդը չի կատարում տնօրենի պարտականությունները, ինչու պետք է մնա այդ պաշտոնին՚,- Նազենի Ղարիբյանն՝ անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատելու հանգամանքին: Ոչ ոք չի վիճարկում, որ Օպերային թատրոնը վերջին 2 տարիների ընթացքում տեղաշարժեր ունի՝ համեմատած նախկին տարիների: Բայց խնդիրն այստեղ այլ է՝ եթե մեկը զբաղեցնում է տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնները և մեծ մասամբ Հայաստանում չի, ստացվում է, որ տնօրենի պարտականությունները, այսինքն՝ ղեկավարի դերակատարությունը կատարում է փոխտնօրենը: Ըստ Նազենի Ղարիբյանի՝ 3 ղեկավար պաշտոն ունեցող մարդը, երբ տարվա 365 օրվանից 200 օրվա ընթացքում իր ղեկավարած հիմնարկում չէ, ապա հարց է առաջանում՝ ով է ղեկավարում այդ հիմնարկը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250