Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանից ուսապարկ՝ Նազենի Ղարիբյանից հրաժարական. Օպերայի աշխատակազմ
Gohar Vardanyan
1 րոպե
436 դիտում
«Ես սիրում եմ Հայաստանը». Կոնստանտին Օրբելյանը հուզվեց Օպերայի կոլեկտիվի աջակցությունից: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ քննարկելու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատման հետ կապված իրավիճակը, մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի հետ երեկ կայացած հանդիպումը և եզրահանգման գալ:
Հանդիպում-քննարկմանը, թատրոնի աշխատակիցներից բացի, ներկա են նաև հրավիրյալ այլ մշակութային գործիչներ: Թատրոնի արտիստների այս հավաքը պետք է լիներ դրսում, սակայն եղանակային պայմանների վատացման պատճառով այն տեղափոխվեց դահլիճ:
Հավաքվածները քնարկում են ուզում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հակառակ դեպքում սպառնում են գործադուլով:
Ի դեպ, ակնկալվում էր, որ այս հավաքին ներկա է լինելու նաև Նազենի Ղարիբյանը, ում հրամանով էլ Օրբելյանն ազատվել է աշխատանքից, սակայն վերջինս, ըստ որոշ տեղեկությունների,«Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում միջազգային փակ կոնֆերանսի է մասնակցում:
Նա երեկ հայտնել էր, որ թատրոնի նոր տնօրենի անունը կհնչեցնի երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:
Նշեմ, որ անձնակազմը դեմ է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանին ու Նիկոլ Փաշինյանին ասում են, թե ինչպես է նա թույլ տալիս, որ նման անարդարություն կատարվի:
Այն դեպքում, որ ինքն էր ասել պետք է ժողովուրդն որոշի, եւ ինչու± է շարունակում Սերժ Սարգսյանի ճանապարհը, իսկ կադրերի ընտրության հարցում թող լինի ուշադիր:
Հավաքվածները քնարկում են ուզում ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հակառակ դեպքում սպառնում են գործադուլով:
Նշեմ, որ բավական կոշտ արտահայտություններ են հնչում Նազենի Ղարիբյանի հասցեին, ու Նիկոլ Փաշինյանից էլ ուսապարկն են խնդրում, որպեսզի մեկ միս անց Ղարիբյանը գա ու ասի. ՙդուք ճիշտ էիք՝ ես սխալ՚:
Նրանք պահանջում են Ղարիբյանի հրաժարականը:
Երկուշաբթի՝ առավոտյան ժամը 10-ին, մշակութային գործիչները կհավաքվեն կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։
Օպերային թատրոնում այսօր հրավիրված ակցիայի մասնակիցներն ասացին, որ վարչապետին կհանձնեն իրենց նամակը՝ ներկայացնելով առկա խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
995
«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու». Դավիթ Տոնոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,761
Մեկ տարի առաջ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից
Gohar Vardanyan
461
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները սուբուտեքս իրացնողի են կալանավորել
Gohar Vardanyan
1 րոպե
406
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
580
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
453
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
383
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
242