Քաղաքականություն
Կարևոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
995 դիտում
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մեկ օրում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվով անդրադարձավ այս խնդրին։
«Բայց պարոն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան: Իր էջում հրապարակել է անվտանգության խնդրանքով իմ կողմից տրամադրված ցուցակը, թե որ հասարակական կազմակերպություններն են դիմել մարդու իրավունքների հանձնաժողովին և ցանկություն հայտնել ներկա լինելու լսումներին: Եվ դա ներկայացրել է որպես հրավեր իմ կողմից: Սա ես համարում եմ Էժանագին մանիպուլյացիա, սա անհարգալից վերաբերունք է հանրության հանդեպ՝ մտածելով, որ հանրությունը կտեսնի իմ ստորագրությունը, և կասի՝ դե հա էլի, հրավեր է»,- ասաց նա:
Զոհրաբյանն ասաց, որ իր պահանջն Ալեն Սիմոնյանին կրկին ուժի մեջ է. «Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք: Մենք ուզում ենք հասկանալ, թե ով է այդ բազմաթիվ կազմակերպություններին հրավիրել գրանցվելու մարդու իրավունքների հանձնաժողովում, մասնակցելու խորհրդարանական լսումներին»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը պատմեց այն մասին, որ քիչ առաջ իրեն փոխանցել են մի շարք ՀԿ-ներ, որ Մարիա Կարապետյան անունով մեկն իրենց հորդորել է մասնակցել խորհրդարանական լսումներին. «Նշել է մեր հանձնաժողովի հեռախոսահամարը, և ասել է՝ եկեք, գրանցվեք լսումներին և մասնակցեք»,- պատմեց նա, և վերջում ասաց, որ հույս ունի, որ երրորդ լայվի կարիք չի լինի:
Մոտ 1 ժամ անց Նաիրա Զոհրաբյանը նաև հրապարակեց այն հաղորդագրությունը, որը ուղարկվել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին դիմելով ԱԺ բակում հավաքված՝ տրանսգենդերի ելույթի դեմ բողոքող ցուցարարներին՝ Ալեն Սիմոնյանը ցույց էր տվել Նաիրա Զոհրաբյանի ստորագրությամբ փաստաթուղթ և հայտարարել. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի եւ «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկի անունը չկա»։ Ավելի վաղ, ԱԺ–ում ունեցած ելույթում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը սուտ էր որակել Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ինքն է լսումների հրավիրել տրանսգենդեր կնոջը։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ինքը սուտ է ասել, ֆեյսբուքայն գրառում է արել, որում պնդել է, որ միայն Նաիրա Զոհրաբյանը, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, կարող էր հրավիրել նրանց. «Ցավալի է միայն այն, որ տիկին Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Մերկելը մոռացել է դիմավորել Թերեզա Մեյին
Gohar Vardanyan
1 րոպե
371
ՀՔԾ պետի պարզաբանումները՝ Մարտի 1-ի իրադարձությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
258
Հայաստանի և Արցախի հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով.Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
256
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
521
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
383
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
318
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
194