Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները սուբուտեքս իրացնողի են կալանավորել

Gohar Vardanyan 1 րոպե 407 դիտում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Մ.-ին։ Երեւանում ապրող 55-ամյա Վարդգեսը ընթերակաների ներկայությամբ խուզարկվեց։ Հայտնաբերվեց երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի կտոր։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու համար, թե ումից է նա ձեռք բերել սուբուտեքսը։ Համատեղ աշխատանքը հենց նույն օրը արդյունք տվեց։ Երեւանի բնակիչ, 36-ամյա Վազգեն Գ.-ն ժամերի ընթացքում հայտնաբերվեց ու թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ինչից հետո դատարանի որոշմամաբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250