Հասարակություն
Կառավարությունը ևս 10 միլիարդ կհատկացնի սուբսիդավորվող նախագծերի իրականացմանը. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը եւս 10 մլրդ դրամ կհատկացնի սուբսիդավորվող նախագծերի իրականացմանը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ «Անցած տարի մենք նաեւ պատրաստ էինք 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիայի համար, բայց պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն այդքան փող ծախսել, քանի որ նման քանակությամբ ծրագրեր չունեն։ Սուբվենցիա են համարվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորվում է կառավարությունից, իսկ մյուս մասը ֆինանսավորվում է համայնքներից»,- պարզաբանել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, չնայած կառավարության պատրաստականությանը՝ անցած տարի հատկացնել 10 միլիարդ դրամ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, նրանց հաջողվել է խնայել էական միջոցներ եւ այդ նպատակներով ծախսել ընդամենը 1,6 միլիարդ դրամ։
Կառավարության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի լրիվ ծավալով ծախսել 10 միլիարդ դրամ համայնքների կարիքների համար, եւ այդ միջոցների նպատակաուղղված ծախսման արդյունքում քաղաքացիները կարող են իրենց վրա զգալ բավական կոնկրետ դրական փոփոխություններ։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0