Քաղաքականություն
Շիրխանյանի Քոչարյանին հասցեագրված նամակը ԱԱԾ-ում է. Վանեցյան
«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն…
«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությանը։
Վանեցյանը նշեց, որ գֆլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։
«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելեց Ա.Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և արձագանքն էր 2-րդ նախագահի հրապարակած գրքի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում արտադրված գործիքները արտահանվում են 30 երկիր
ՀՀ կառավարության պաշտոնական էջը տեղեկացնում է․ «Հայաստանում արտադրված գործիքները արտահանվում են ավելի քան 30 երկիր»։ Ման...