Քաղաքականություն
Ղազախստանի որոշ քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով են վերանվանվել
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Այս մասին հաղոդում է «Хабар 24»-ը:
Նման որոշում են կայացրել Պավլոդար, Պետրոպավլովսկ, Աթիրայ և այլ քաղաքների ինքնակառավարման մարմիններում:
«Քաղաքները, օբյեկտներն ու փողոցները երկրի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած հայտնի անձանց անուններով կոչելը հին ավանդույթ է: Մեր սերունդները պետք է հիշեն, թե ինչից է սկսվել Ղազախստանի պատմությունը»,- ասել է «Ղազախստանի Բնակարանային տնտեսության արդիականացման և զարգացման կենտրոն» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Խուդյակովը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկովՙ խորհրդարանը միաձայն երկրի մայրաքաղաք Աստանան Նազարբաևի պատվին Նուրսուլթան է վերանվանել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Միքայել Մինասյանը 7 մլն դոլարով վաճառքի է հանել իրեն պատկանող հյուրանոցը․ Irakanum.am
Ավելին Քաղաքականություն բաժնից
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0