Քաղաքականություն
Միքայել Մինասյանը 7 մլն դոլարով վաճառքի է հանել իրեն պատկանող հյուրանոցը․ Irakanum.am
Բաղրամյան փողոցում գործող «Օպերա Սյութ» հյուրանոցային համալիրը հանվել է վաճառքի։ Այս մասին հայտնում է Irakanum. am-ը՝ հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններով։ Նախնական գին սահմանվել է 7…
Բաղրամյան փողոցում գործող «Օպերա Սյութ» հյուրանոցային համալիրը հանվել է վաճառքի։ Այս մասին հայտնում է Irakanum. am-ը՝ հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններով։
Նախնական գին սահմանվել է 7 միլիոն դոլար։ Լրատվականի փոխանցմամբ՝ տեղեկությունների համաձայն հյուրանոցային համալիրը պատկանում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Հյուրանոցային համալիրը վաճառելու մտադրություն Մինասյանը ունեցել է դեռեւս հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն գնորդներ չեն եղել։ Հիմա, սակայն հյուրանոցային համալիրով հետաքրքրվողներ կան եւ առեւտրային գործարքի շուրջ պայմանավորվածություններ են ընթանում։ Գնորդը Հայաստանից է լինելու։
Լրատվամիջոցը ընդգծում է նաև, որ Միքայել Մինասյանին պատկանող հյուրանոցային համալիրում բար- սրճարան ունի նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արման Օսկանյանը։ Խոսքը «Forty Four Sky» բարի մասին է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ապամոնտաժվեց նաեւ Օպերայի տարածքում գործող «Ջազզվե» սրճարանը, որը եւս կապվում է Միքայել Մինասյանի անվան հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազարբաևը հրաժարական տվեց՝ պատճառները
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Սա աննախադեպ է այդ երկրի համար, ք...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
5.0
Կվերանայվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Կառավարությունը նախատեսում է վերականգնել Հայաստանի՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ երկաթուղային հատվածները
5.0
Կառավարության նոր ծրագրում նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում
5.0