Քաղաքականություն
Միջազգային ընկերությունների և կառավարության միջև կոնֆլիկտը խորանում է. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, «Մեր տեղեկություններով՝ դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, և…
«Հրապարակ» օրաթերթը գրում է, «Մեր տեղեկություններով՝ դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, և նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։ Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են, քննարկում իրենց վիճակը, հարաբերություններն իշխանությունների հետ, անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված «Լիդիան ինթերնեյշնլը», «Վեոլիա ջուրը», «Սանիթեքը», կապի որոշ օպերատորներ և այլն։
Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու արբիտրաժային ատյաններ։ Այս առումով «Լիդիանի» նախնական զգուշացումը՝ 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին, նրանց սրտով է, և մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։
Մեզ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է իրականացնում, որը պատրաստում է «քեյսերը» և երաշխավորում դատարանում հաղթանակը։ Բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետևանքով է հղի, այլև դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազարբաևը հրաժարական տվեց՝ պատճառները
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Սա աննախադեպ է այդ երկրի համար, ք...