Քաղաքականություն
ԱԺ նիստի օրակարգը հագեցած չէ. Արարատ Միրզոյանի պարզաբանումը
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը, որի օրակարգը, սակայն հագեցած չէ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին անդրադարձել է ԶԼՄ-ներում այս հարցով տեղեկատվությանը և հայտնել, որ օրակարգի հագեցած…
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը, որի օրակարգը, սակայն հագեցած չէ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին անդրադարձել է ԶԼՄ-ներում այս հարցով տեղեկատվությանը և հայտնել, որ օրակարգի հագեցած չլինելն օբյեկտիվ պատճառներ ունի։
«Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, և նախքան այս փուլին հասնելն ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում, և օրակարգ էր հասունանում: Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, և, բնականաբար, մեծ ընթացք չի եղել:
Եվ երկրորդ, բավականաչափ օրենքի նախագծեր կան, որոնք քննարկման շրջանառության տարբեր փուլերում են, և ես վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»,- ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ինչ է կատարվ...
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հ...
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքը հղում տալով իր հավաստի աղբյուրին, նշում է. «Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են, թե Ռ...