Քաղաքականություն
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում և առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս…
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում և առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է:
Սա է՞ր ձեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը:
Հայաստանում երբեք նման ահավոր բարոյա~հոգեբանական իրավիճակ չի ստեղծվել, ինչպիսին հիմա է: Եվ սարսափելին այն է, որ այդ իրավիճակը վերածվում է իրավական անարխիայի:
Ի՞նչ է նշանակում քաղաքական օպոնենտին լինչի դատաստանի ենթարկել սեփական հայեցողությամբ և դեռ լկտիաբար պարծենալ դրանով: Նարեկ Մալյանը երբեք աչքիս լույսը չի եղել, ավելին, իմ հասցեին էլ, մեղմ ասած, ոչ բարենպաստ է խոսել, բայց ես հեղափոխություն չեմ արել նրա համար, որ նախկին տականքների փոխարեն հայտնվեն ինքնահաստատման կարիք ունեցող երիտասարդներ, որոնք կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է:
Հիմա ինչ, Հայաստանում կան արտոնյալ խավեր, որոնց հետ եթե համաձայն չես, կարող ես հայտնվել աղբամանու՞մ:
Կամ ինչ-որ մի սուբյեկտ կարող է թույլ տալ իրեն նման խայտառակ արտահատություններ և անպատիժ մնա՞լ:
Ընդ որում, սրա գրառումը հետևել է Փաշինյանի այն գրառմանը, որ բռնությունը դատապարտելի է ամեն դեպքում: Երևի հասկացել է, որ ձևական գրառում է, որովհետև այս խայտառակ բարոյա-հոգեբանական մթնոլորտը սկսվեց հենց ձեզնից, պարոն Փաշինյան, երբ դուք ձեր աջակիցներին թույլ տվեցիք ձեր գրառումների տակ հայհոյել և սարսափելի լուտանքներ թափել մարդկանց հասցեին, որոնք քննադատական խոսք էին հնչեցնում: Որևէ անգամ որևէ թեթև խոսքով դուք չսաստեցիք այդ վհուկների խրախճանքի վակխանալիան:
Հիշում եմ, թե ոնց էի վրդովվել, երբ Արփինե Հովհաննիսյանը սրան մտավոր հետամնաց էր անվանել, բայց փաստորեն ճիշտ էր արել, քանի որ միայն մտավոր հետամնացը կարող էր դաունի համախտանիշ ունեցողների մասին այս կերպ արտահայտվել: Չնայած դատելով այս գրառման առաջին մասից, Ֆրեյդն էլ այս դեպքում ահագին գործ ունի անելու:
Հ.Գ. Այսինքն, լավ էլ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր, օրինակ, ամենամեծ թալանչիների նկատմամբ, որոնք իբր մինչև վերջին կոպեկը պիտի հետ տային»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հ...
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքը հղում տալով իր հավաստի աղբյուրին, նշում է. «Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են, թե Ռ...
Արա էս ի՞նչ էր. Փաշինյանի արձագանքը` Աննա Հակոբյանի մասին լուրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամի Բելգիա կատարած այցի շուրջ առաջացած աղմուկի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0