Հասարակություն
Մանվել Գրիգորյանի` գյուղապետ եղբորորդին պաշտոնանկ է արվել
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից…
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 12.07.2018թ. Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ: 2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ:
20.02.2019թ. որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին մեղադրանք առաջադրելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին: 27.02.2019թ. ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: 28.02.2019թ. որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Դատախազի համաձայնությունն ստանալուց հետո՝ 2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազ...
Հացը կթանկանա, բայց կրկնակի կշահենք. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ուն...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0