Քաղաքականություն
Մյունխենում հանդիպում ծրագրված չի եղել, սակայն դա չի նշանակում, որ խոսելու բան չկա. Զ.Մնացականյան
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել եմ իմ բազմաթիվ գործընկերների հետ, նրանցից յուրաքանչյուրի հետ ունենք մեր առանձին օրակարգը: Մյունխենում լրագրողների հետ զրույցում…
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել եմ իմ բազմաթիվ գործընկերների հետ, նրանցից յուրաքանչյուրի հետ ունենք մեր առանձին օրակարգը: Մյունխենում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեր գործընկերների հետ հանդիպումներում հիմվում ենք միայն մեկ սկզբունքի՝ Հայաստանի շահի վրա: Մեր քաղաքականությունը խիստ հայանպաստ և հայամետ է: Եվ դա ընկալվում է շատ լավ, բայց նաև պետք է այդ քաղաքականությունը շարունակական լինի: Տարբեր գործընկերների հետ տարբեր օրակարգ ունենք»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ մինչ համաժողովը չէր բացառվում, որ նա հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում: Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում, գուցե դրա առիթը դեռ չի եղել: Մենք որևէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարևելու, բայց առանձնահատուկ չենք ծրագրել: Եթե ծրագրած լինեինք, կհայտարարեինք դրա մասին: Մենք բավական ուշադիր ենք այդ հարցում»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Մյունխենում հանդիպում ծրագրված չի եղել, սակայն դա չի նշանակում, որ խոսելու բան չկա: «Աշխատանքը շարունակվում է, իր տրամաբանությունն ունի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակելու են հանդիպել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչների կողմից առաջարկ եղե՞լ է արդյոք կազմակերպելու հանդիպում, արտգործնախարարը պատասխանեց. «Մեզ համար մոտեցումն այն է, որ մենք անում ենք այն, ինչ մեզ է պետք, ոչ թե կազմակերպիչներին կամ որևէ մեկին: Դրանով ենք առաջնորդվում, և նորից եմ կրկնում՝ հատուկ նպատակ չունեինք հիմա հանդիպելու, առավել ևս այն կոնտեքստում, որ համանախագահները կլինեն տարածաշրջանում, և մենք մեր գործը կշարունակենք այնպես, ինչպես ծրագրվում է»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից վերջին շրջանում սպառնալիքի հռետորաբանության կիրառմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտում ենք, այդ դիրքորոշումը շարունակականություն և տրամաբանություն ունի: Մենք ասում ենք այն, ինչ ասում ենք: Ինչ վերաբերում է կոշտությանը, ապա մենք ամբողջովին քաջալերում ենք նվազեցնել հռետորաբանությունը և շարունակելու ենք դա անել, որովհետև դա օգտակար չէ,- ասաց նա՝ նշելով, որ մեր վճռականությունն էլ երբեք հարցականի տակ չի եղել, հասարակությունն էլ հասկանում է, որ այստեղ գոյություն ունի էքսզիստենցիալ անվտանգության խնդիր,- խաղաղությանը միտված աշխատանքը չի դադարում, բայց մեր վճռականությունը հարցականի տակ չի դրվում»:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին։ Այս մասին իր ֆեյսբ...
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լոֆթ»-ում էր, որտեղ մասնակցում էրու իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկմանը...
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնել պարզելու համար, թե ինչ ազգության արյուն է հոսում իր երակ...
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Irakanum. am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը օրեր...