Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությունը
Հոկտեմբերի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։
Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։
«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է:
Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:
Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՅՒԹ. Արարատ Միրզոյանը նշել է, թե ինչու չի կայացել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան...
Գերմանիայում բացահայտվել է Զելենսկիի և ԱՄՆ-ի միջև Ռուսաստանի դեմ գաղտնի դավադրությունը
Ուկրաինան կարող էր Ռուսաստանին առաջարկել Ստամբուլում բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ: Այ...
ՍԴ-ում հայտարարեցին՝ Մալաթիա-Սեբաստիայի երկու ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են եղել
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննությանն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիայի երկու ընտրատեղամասեր...
Թբիլիսյան դեպքերից հետո կլինիկաներ են տեղափոխվել 240 վիրավոր
Արտակարգ իրավիճակների կառավարման և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հայտարարությամբ, երեկ Թ...