
Ռուսաստանի վրա ճնշումը խաղաղության հնարավորություն է տալիս. Զելենսկի

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ֆոնին Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու հնարավորություն կա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Հիմա ժամանակն է, երբ հնարավորություն կա պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանին կանգնեցնելու։ Դրա համար մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ավարտենք անվտանգության երաշխիքների մշակումը», - ընդգծել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ Կիևի գլխավոր առաջնահերթությունը Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումն է։
Հոկտեմբերի 23-ին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթը։ Սահմանափակումները նաև ուղղված են եղել երրորդ երկրների նավթավերամշակման գործարաններին, հիմնականում չինական և հնդկական ընկերություններին, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ նավթավերամշակման և էներգետիկ առևտրի ոլորտում։