Ուկրաինայի հակամարտությունն արդեն ավարտված կլիներ, եթե Եվրոպան չխոչընդոտեր․Օրբան

Ուկրաինայի հակամարտությունն արդեն ավարտված կլիներ, եթե Եվրամիությունը չխոչընդոտեր կարգավորման գործընթացը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «խաղաղության երթի» մասնակիցների առջև։


«Եթե Բրյուսելը չխոչընդոտեր ԱՄՆ նախագահի խաղաղարար առաքելությունը, պատերազմն արդեն ավարտված կլիներ։ Բոլորը գիտեն, որ եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, պատերազմը նույնիսկ չէր սկսվի։ Իսկ եթե նրանք չխոչընդոտեին, արդեն խաղաղություն կլիներ», - ասել է Հունգարիայի վարչապետը։


Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։


Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Քաղաքականություն