
Անմեղության կանխավարկածագետները գոնե հիմա կասե՞ն, որ 2018-ին Համբարձումյանը բռնություն է գործադրել. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկմանը:
«Ըստ անմեղության կանխավարկածագետների՝ հիմա արդեն հանգիստ կարող ենք ասել, որ 2018 թվականին Դավիթ Համբարձումյանը դեպի Հանրապետության հրապարակ երթով շարժվող երիտասարդների նկատմամբ զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն է գործադրել։
Մենք էլի ասում ենք, իսկ անմեղության կանխավարկածագետները գոնե հիմա կասեն՞ դա. իհարկե, չեն ասի, որովհետև իրենք աչքի տեսածը ասողներ չեն, իրենք անմեղության կան-խա-վար-կա-ծա-գետ են։ Դժվա՞ր ա հասկանալ»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: