Փաստաբանը՝ Երևանում սպանված 23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովանի մասին
23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան էր գտել Հայաստանում, սպանվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։
Ռուսական «Մեդուզա» կայքն անդրադարձել է սպանությանը՝ գրելով, որ Այշատը Հայաստան էր տեղափոխվել՝ փորձելով ազատվել հարազատների հսկողությունից։ Նա Երևանում զբաղվում էր տներ մաքրելով՝ ապրուստի միջոց վաստակելու համար։ Իրավապաշտպանների խոսքով՝ բազմաթիվ կանայք Հյուսիսային Կովկասի հանրապետություններից գալիս են Երևան նույն պատճառով՝ փրկվելով ընտանիքի կամ համայնքի ճնշումներից։
Նշվում է, որ Բայմուրադովան վարում էր բաց ինստագրամյան էջ, որտեղ ստանում էր սպառնալիքներ թե՛ ռուսերեն, թե՛ չեչեներեն։ Նրան մեղադրում էին «ավանդույթները խախտելու» մեջ՝ հիշեցնելով նախկինում սպանված կանանց ճակատագրերը։
Իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոն կայքի հետ զրույցում նշել է, որ Այշատը, ամենայն հավանականությամբ, խեղդամահ է արվել, իսկ սպանությունը ցուցադրական բնույթ է կրել՝ որպես նախազգուշացում այն կանանց, որոնք փորձում են փախչել Հյուսիսային Կովկասից։ Նրա խոսքով՝ հանցագործները, հնարավոր է, վերադարձել են Ռուսաստան։
Միխալչենկոն ընդգծել է, որ նման իրավիճակներում գտնվող աղջիկները պետք է խստորեն պահպանեն տեղեկատվական անվտանգության կանոնները՝ փակ պահեն սոցիալական ցանցերի հաշիվները և սահմանափակեն շփումները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Գյումրիում թափառող 6-7 շուն հաձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. երեխան բազմաթիվ վնասվածքներ ունի
Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շուն հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պա...
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համա...
Թուրքիայում 3 րոպեի ընթացքում 2 երկրաշարժ է գրացվել. շենքերի փլուզման վտանգ կա
Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել` 4,7 մագնիտուդով: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցներ...