Քաղաքականություն

Ավինյանը՝ Սարի Թաղի ջրահեռացման խնդիրները լուծելու ներդրումային ծրագրի մասին

Ավինյանը՝ Սարի Թաղի ջրահեռացման խնդիրները լուծելու ներդրումային ծրագրի մասին

Սարի Թաղի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ, միանշանակ, այդտեղ հնարավոր է իրականացնել ներդրումային ծրագիր: Խոսքը 30 մլն դոլարանոց խնդրի մասին է: Իրականում ես իմ յուրաքանչյուր ասածի, խոստումների մասով շատ զգուշավոր եմ: Այդ մասին Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի դիտարկմանը, թե քարոզարշավին Ավինյանը Սարի Թաղում բնակիչներին խստացել է ջրահեռացման հարցերը լուծել, բայց այդ հարցն իրականում Կառավարության տիրույթում է:


Ավագանու ընդդիմադիր անդամը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր Ավինյանը քարոզարշավի ժամանակ խոստանում Կառավարության գործառույթ կատարել:


Ավինյանն արձագանքեց՝ չի տվել ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ Կառավարության անունը, խնդրի լուծման իր մոտեցումն է ներկայացրել:


«Միակ ճանապարհը, որը ես տեսել եմ այն ժամանակ, և հիմա էլ միակ ճանապարհն է, որ տեսնում եմ, ներդրումային ծրագրով խնդրին լուծում տալն է: Ես ո՛չ քաղաքապետարանի անունն եմ ասել, ո՛չ Կառավարության անունն եմ ասել, այսինքն՝ այստեղ պետք է թաղամասային տրամաբանությամբ նոր ծրագիր իրականացվի, որը կստեղծի ներդրումների հնարավորություն:


Իսկ մանր-մունր ջրահեռացման հարցեր Սարի Թաղում այն ժամանակ էլ ենք լուծել, հիմա էլ ենք շարունակաբար լուծում»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250