Կարգալույծ եղած Տեր Արամը նոր հայտարարություն է արել
Կարգալույծ եղած Տեր Արամը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․
«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Օհանավան, Ուշի և հարակից համայնքների հարգարժան բնակիչներ,
գնահատելով Ճշմարտության նկատմամ Ձեր վերաբերմունքը, խնդրում եմ, որ միասնաբար պահենք Սուրբ Հովհաննավանքի հոգևոր-աղոթական միջավայրը, շարունակենք Սուրբ Հովհաննավանք գալ որպես ուխտավոր` խոնարհվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներին և միասնաբար հանդիպելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որից է բոլորիս զորությունը, օգնությունը և իմաստությունը. ամեն։ Խնդրում եմ Ձեր աղոթքներում հիշել նաև ինձ։
Արամ քահանա Ասատրյան
Հովհաննավանքի հոգևոր հովիվ»:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է եղել։Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և ժողովրդին հրավիրել է մասնակցելու այս կիրակի Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։
Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հ...
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա ինչպիսի տեսք կունենա Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է՝ Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին շուտով կվերածվի զբոսավայրի: «...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ դեկտեմբերի 25-ին
Rate.am-ում դեկտեմբերի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 379,38...