Քաղաքականություն
Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը դրական ազդակ է. Էստոնիայի ԱԳՆ
Էստոնիան աջակցում է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերին՝ հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան: Նրա խոսքով՝ Տալլինը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն համագործակցության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը նա դրական ազդակ է որակել, հավելել՝ դա վկայում է, որ կողմերը հանձնառու են հարաբերությունների կարգավորմանը:
Նախարարի խոսքով՝ Էստոնիան ԵՄ շրջանակում կշարունակի աջակցել այն նախագծերին, որոնք ուղղված են տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը և վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ TRIPP նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի․ Մարկո Ռուբիո
Թրամփը Ալիևին և Փաշինյանին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»
Պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` հասույթն ուղղելով զինծառայողների հիմնադրամին. Գոհար Աբաջյան
WRed