Ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց․ ՆԳՆ
Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։
«Ավարտական փուլում է Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը։ Հստակեցված է Գվարդիայի գործառույթների շրջանակը․ այն կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Այս փուլում ակտիվորեն ընթանում է Գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտնելու ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։
Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։
Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով Ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը»,-նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին զրկել ֆինանսավորումից. Բորել
Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումից և մատակարարումներից, եթե երկրո...
Դպրոցներում դիմակ կրելու և մյուս սահմանափակումների պահանջը ապօրինի է. Փաստաբան Գեղամ Սիմոնյան
Փատաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ Լ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. երթևեկության փոփոխություն Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան...
Երևանում գրեթե մեկ ամիս փողոց է փակ լինելու
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղա...