Քաղաքականություն
ՔՊ-ն հայտնվել է խաղից դուրս վիճակում․«Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
317 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջերս հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստանը» դարձել է Եվրոպական ազատականների և դեմոկրատների կուսակցության անդամ:
Ինչպես հայտնի է, ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն և «Ժառանգությունը», Եվրոպական սոցիալ-դեմոկրատների անդամ է ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն Եվրոպական պահպանողական-բարեփոխիչների անդամ է: 2014-ից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» չկա այդ շարքում։ «Եվրոպական քաղաքական «ընտանիքները» համախմբվում են գաղափարական ընդհանրությունների շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ «իզմ»-երի ժամանակներն անցել են։ Դա է պատճառը, որ ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում»,- ասաց ընդդիմադիր մեր աղբյուրը:
Ի՞նչն է պատճառը, որ դուք անդամակցեցիք եվրոպական ընտանիքին, ՔՊ-ն` ոչ. երբ դուք երկու տարի առաջ` «Ելքի» համատեղ «ընտանիքում» գտնվելու օրերին էիք անդամակցության հայտ ներկայացրել՝ մերժվել, հարցրինք ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Չեմ կարող ասել։ Դե, միգուցե վաղ թե ուշ իրենք էլ ինչ-որ խմբի անդամ դառնան»:
ՔՊ-ն, լինելով իշխող կուսակցություն, ունենալով 88 պատգամավոր խորհրդարանում, եվրոպական որևէ ընտանիքի անդամ չէ, դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ, թե՞ ձեզ այնտեղ լուրջ չեն ընդունում՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Մի շտապեք, շատ եք շտապում»: Չենք շտապում` մի տեսեք, թե ԵԺԿ-ով, Դոլով Հանրապետականն ու Աշոտյանն ինչեր են անում, իսկ դո՞ւք… «Շտապում եք` ասում եմ․․․ դիմենք, կանդամագրվենք, թե ոչ, առաջիկայում կերևա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,991
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,637
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,494
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,266
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
4,190
5.0
Սամվել Հակոբյանը վայր է դնում մանդատը
1 րոպե
1,126
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է՝ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում Լիբանանի հարավում
1 րոպե
232
Մտահոգիչ է՝ կաշառակերներն ու թալանչիները, ցանկանում են Հայաստանի անկախությունը մատաղ անել․ Ռուբինյան
1 րոպե
271