Քաղաքականություն
Փաշինյանը կրկին կհանդիպի Ալիևին. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»: Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաեւ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:
Իսկ ինչո՞ւ են այդքան երկար տեւում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերենով։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին Կառավարության ծրագրի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մտերիմ ռեկտորը իրեն 554-ի տեղը 855․000 աշխատավարձ է նշանակել․Մարուքյանը՝ ԿԳՆ-ին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փողոցային առևտրի մասին՝ բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար
Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: Վարչապետ Նի...