Քաղաքականություն
Չենք պատրաստվում պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել զինծառայողի մահվան լուրը. նախարար
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել զինծառայողի մահվան լուրը, նման բան արդեն տարիներ շարունակ չի արվում: Այս մասին այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս…
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել զինծառայողի մահվան լուրը, նման բան արդեն տարիներ շարունակ չի արվում:
Այս մասին այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով զինծառայող Էդուարդ Հովհաննիսյանի մահվան մասին լուրի չհրապարակելուն:
«Հիմա իրականացվում է փոքրիկ ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե դեպքն ինչի հետ է կապված եղել, քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին: Այսօրվա իրողություններում հնարավոր չէ ծածկել տեղեկությունը: Դուք այն ստանում եք ՀՀ դատախազությունից, ՔԿ-ից, ՀՔԾ-ից, նաև ՊՆ-ից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել: Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերն անընդհատ բարձրաձայնել»,- նկատեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...