Հասարակություն
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն…
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ, գումարած 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։ Ամյանը քաղաքապետարանի հնաբնակներից է, տասը տարուց ավելի է քաղաքապետարանում է։
Արսեն Ամյանից հետո երկրորդ խոշոր պարգևատրումը ստացել է իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը՝ 1 մլն 666 հազար 670 դրամ: Նա ստացել է նաև 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ:
Hraparak. am-ը նկատում է, որ նրանց պարգեւատրումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսանյութում չխոսեց, այլ միայն հրապարակեց փոխքաղաքապետերի ու վարչական շրջանների ղեկավարների՝ տարեվերջին ստացած պարգևավճարների չափը։
«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 956 հազար, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ, Հայկ Սարգսյան՝ քաղաքապետի տեղակալ՝ 886 հազար, որը մաքուր անում է 637 հազար դրամ, Հարությունյան Սերգեյ՝ մաքուր՝ 637 հազար դրամ, Վիրաբյան Տիգրան՝ մաքուր՝ 937 հազար դրամ և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ մաքուր՝ 637 հազար դրամ։ Վարչական շրջանների բոլոր 12 ղեկավարները մաքուր ստացել են 288 հազար դրամ, Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ՝ 0 դրամ, իսկ մնացած ցուցակը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում »,- տեսաուղերձում ասում է Մարությանը։
Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթուղթը, որից պարզ է դառնում, թե ով ինչքան պարգեւատրում է ստացել։
https://www.yerevan.am/uploads/media/default/0001/86/086cecfd9c1ec7c8fed29ad6dca61fca5d64b943.pdf?fbclid=IwAR2iOXg2-0DmaBykKsbzFBD8IEfMhlqZSFOSh-FOeRP_fRDJdsJKV29RXgY
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել...
15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պ...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0