Քաղաքականություն
Ծառուկյանի պատասխանը Միքայել Մինասյանին
«Արման Աբովյանը 3 տարի աշխատել է Անդրանիկ Մանուկյանի հետ, դա իր անձնական հարցն է, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը գնահատական տակ»,- անդրադառնալով ԱԺ-ում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի հետ…
«Արման Աբովյանը 3 տարի աշխատել է Անդրանիկ Մանուկյանի հետ, դա իր անձնական հարցն է, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը գնահատական տակ»,- անդրադառնալով ԱԺ-ում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի հետ կապված կրքերի թեժացմանը՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Արձագանքելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցին, որտեղ վերջինը նշել էր, որ «ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր», Գ. Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ն աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու հետևողական աջակցելու ենք, որ իր ներկայացրած ծրագիրը կատարի: Եթե մի որևիցե տեղ վնաս լինի ժողովրդին, մենք մեր ձայնը կբարձրացնենք... Ով ինչ ասում ա՝ իրա համար ա ասում: Մենք կենտրոնամետ ուժ ենք ու մեր ցանկությունն է տնտեսական հեղափոխություն, աշխատատեղ, ներգաղթ: Կորոշի ժողովուրդը՝ տեսնելով մեր աշխատանքը: Եթե կոալիցիայի մեջ չես, ընդդիմություն ես, իսկ հիմնական խնդիրը՝ քաղաքացիները շահերը պաշտպանելն է»։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...