Այլ
Անգրագետ բժիշկն արդեն դիագնոզ է
Lilit A.
487 դիտում
Վտառայա չաստ Մարլիզոնսկովո բալետա
Իմ ՖԲ ընկերները բավական ուշադրություն դարձրեցին նախորդ գրառմանս, որը վերաբերում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկիկլինիկայում «շատ ջերմ» վերաբերմունքին:
Այն ներկայացնում եմ ստորեւ
(Ինչքան էլ մեր Առողջապահության նախարարությունը երդվի, որ վիրուսային վիճակը վերահսկվում է... չեմ հավատում։ Ցավոք այո, մեզ մոտ սուր ռեսպիրատոր հիվանդությունների սուր վիճակ է։ Ես կասեի խայտառակ վիճակ։ Դա են վկայում դեղատներում ու պոլիկլինիկաներում հերթերը։ Հիվանդանոցներում էս այլանդակ վիրուսից բազմաթիվ բարդություններով հիվանդներ կան։ Ու էս ամեն ինչի հետ մի կերպ կհարմարվես, բայց ՉՈԲԱՆ բժշկի առկայության հետ ՈՉ։ Լսեք, ես որպես ծնող մեղավոր չեմ, որ իմ երեխան հիվանդ է, ու ստիպված եմ ձեզ դիմել։ Բայց ես ոչ մի բժշկի թույլ չեմ տվել, չեմ էլ տա ինձ վիրավորել։ Նախարարի պաշտոնակատար Թորոսյանին լուր հասցրեք, որ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկլինիկան ոնց եղել է բոմժանոց, նույնն էլ մնացել է։ Տնօրեն հանել շպրտելով չի։ Հավաքեք դրանց մի տեղ ու բացատրեք, որ եթե սպիտակ խալաթ են հագնում ու անունով բժիշկ են, պարտավոր են սպասարկել բոլոր հիվանդ բալիկներին՝ անկախ տարիքից, մամային ծանոթ լինելու հանգամանքից, ու նրանից որ հիվանդները շատ են իրենք մեկը։ Մեկ էլ մի ուրիշ դժբախտություն են տարիքով բուժքույրերը։ 21 դարն է.....սպասարկումը՝ նախնադարում։)
Իսկ հիմա իմ այսօրվա սթրեսի մասին: Քանի որ նախորդ անգամ ռետգենի բժիշկն այդպես էլ ժամանակին չհասցրեց պատասխանալը տալ, իսկ մեր բժիշկը տուն էր գնացել, նշանակումն արեց հերթապահ բժիշկը: Երկու օր իմ երեխան բնական է խմեց այդ նշանակումը: Եւ ես այն մամաներից չեմ, որ ինտերնետով ինքնագլուխ նշանակումներ անեմ: Բայց երեւի թե հենց այդպիսի մամա պիտի լինեմ: Այսօր 1 ժամ մեր տեղամասային բժշկի մոտ սպասելուց հետո, ի դեպ պոլիկիկլինիկայի միջացքում, որտեղ տասնյակ հիվանդ երեխաներ կան ու հերթեր են, վերջապես հաջողվեց հանդիպել մեր հիմնական բժշկին: Բացի բժիշկների խիստ ծանրաբեռնված վիճակին, մի այլ խնդիր են ՇՈՒՍՏՐԻ մամաները: Իրենց բնավ չի հետաքրքրում, որ դու հերթում էս, որ քո երեխան եւս հիվանդ է, գալիս են ու քշում ուղիղ բժշկի մոտ: Հա եթե չգիտեք դա էլ ասեմ...նորածիններից մինչեւ 1 տարեկան երեխաների մամաները հերթ չեն կանգնում: Իսկ իրենց քանակը շատ է: Ու ստացվում է, որ ժամերով նստած սպասում էս: Բարեբախտաբար Նարեկիս մոտ ոչ մի լուրջ բան չկա, ու ես որպես անհանագիստ մամա կարողացա սկսվող պրոցեսը կանգնեցնել: Բայց...հերթապահ բժիշկը Ազիմակ 500 նշանակել էր առանց հակասնկայինի կամ նարինեի, իսկ Պարլազինը պետք էր խմել օրը 1 անգամ, նշանակված էր 2: Լավ սենց ինչքա՞ն: Ու սա այն դեպքում, երբ իմ երեխան ունի ՄՈՒԿ ախտորոշում եւ յուրաքանչյուր դեղորայք այլ խնդիր չառաջացնելու համար պիտի նշանակվի շատ ուշադիր: Ես երբեք դրոշակի պես այս հանգամանքը չեմ ճոճել ու երեւի սխալ եմ արել: Այ հիմա շատ բան կփոխվի թե պոլիկիկլինիկայի հերթում, թե նշանակումների եւ թե սպասարկման հետ կապված: Անկետայի վրա կա համապատասխան կնիք եւ իմ երեխան պիտի սպասարկվի անհերթ, անվճար ու առանց մուննաթի:
Բայց իմ նյարդային հանգստության համար երևի թե գտնեմ այլ մանկաբույժ եւ չնայած 11 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկիկլինիկայում սպասարկվելուց հետո ուղղակի փախնեմ, որովհետեւ կամ իրենք իմ երեխային կվնասեն կամ ես իրենց կսպանեմ:
Սիրով՝ լրագրող հաղորդավար Լիլիթ Աղաջանյան
Նմանատիպ հոդվածներ
Անծանոթ մեքենայով և շուն բռնող գործիքներով Երևանում սկսել են փողոցի շներին հավաքել. ահազանգում է ԴԻՆԳՈ թիմը
Lilit A.
1 րոպե
1,729
Աղաջանովների ընտանիքը դատի կտա Զարուհի Մեժլումյանին
Lilit A.
1,563
Հեղուկ գազն «անհայտացել» է գազի լիցքավորման կետերից
Lilit A.
1,049
Երբ Հայաստանը կազատվի Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»
Lilit A.
426
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
340
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
581
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
942
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
233