Քիմը հայտարարել է` նորից տառապում է պսորիազով
Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ Քանյե Ուեսթի հետ իր յոթ տարվա ամուսնության մասին անձնական մանրամասներ է պատմել։
45-ամյա աստղը բացահայտել է, որ ռեփերից, որի հետ նա չորս երեխա է մեծացնում, բաժանվելուց հետո իր մոտ պսորիազի ախտանիշները վերադարձել են, ինչը նա բացատրում է իր ընտանիքը պաշտպանելու սթրեսով։
«Ես բաժանվելուց հետո պսորիազով չէի տառապում, և հիմա այն նորինց հայտնվել է։ Ես մեծ ճնշման տակ էի ինձ զգում, քանի որ ստիպված էի պաշտպանել այն, ինչը կարևոր էր ինձ համար», - խոստովանել է Քարդաշյանը։
Նա ընդգծել է, որ իր երեխաները՝ Նորթը (12), Սեյնթը (9), Չիկագոն (7) և Փսալմը (6), մնում են իր գլխավոր առաջնահերթությունը։ «Նրանք բաներ են սովորելու, մեծանալու և տեսնելու, թե ինչպես են իրադարձությունները տեղի ունենում»։ «Իմ աշխատանքը որպես մայր՝ համոզվելն է, որ նրանք պաշտպանված են այս իրավիճակներում», - ասել է նա։
Քարդաշյանը նաև խոստովանել է, որ Ուեսթի հետ ամուսնության ընթացքում հաճախ իրեն զգացել է «Ստոկհոլմի համախտանիշի զոհ», անընդհատ փորձելով աջակցել և օգնել նրան։ «Մտածեցի՝ «պետք է մնայի» կամ «կարող էի օգնել», բայց այս անգամ ես անձնական պատասխանատվություն չզգացի», - նշել է նա։
Ավելին, Քիմը մերժել է միտքը, որ կարող է պարզապես «հեռանալ և երբեք չշփվել» իր նախկին ամուսնու հետ։ «Դա իմ իրականությունը չէ։ Մենք չորս երեխա ունենք, և ամեն ինչ շատ բարդ է։ Երբեմն մարդիկ համացանցում գրում են, որ ես «չեմ տալիս երեխաներին», չնայած Քանյեն երբեք չի զանգահարել նրանց տեսնելու համար։ Ես պարզապես չեմ կարող անընդհատ ներգրավված լինել դրանում», - ընդգծել է աստղը։
Նմանատիպ հոդվածներ
«Երբեմն մտածում եմ, թե ո՞վ երբևէ կցանկանա հանդիպել ինձ հետ». Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանն իրեն մեղավոր է զգացել Փիթ Դեւիդսոնից բաժանվելուց հետո։«Քարդաշյանները» շոուի 3-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիմ Քարդաշյանը Met Gala-ին ներկայացել է 50․000 մարգարիտներով պատված ցնցող զգեստով
Քիմ Քարդաշյանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala 2023-ին ժամանել է 50 000 մարգարիտներով պատված ցնցող...
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնել են Երևանի մետր...
Շակիրան Պիկեին հաղորդագրություն է թողել և երեխաների հետ հեռացել Բարսելոնայից
Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան, որը իմացել է ամուսնու դավաճանությունների մասին և բաժանվել, ընդմիշտ հեռացել է Բարսելո...