Լարված իրավիճակ Հովհաննավանքում. կարգալույծ եղած Տեր Արամը չի լքում եկեղեցին
Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ) պսակադրություն է իրականացնում։ Եկեղեցու տարածքն էլ ոստիկանները հսկում են, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։
Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որում նշվել էր, որ տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի գնալու է Հովհաննավանք՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։
Մայր Աթոռից MediaHub-ի հետ զրույցում հայտնել են, որ Ստեփան Ասատրյանի անցկացրած պսակադրությունը եկեղեցին անվավեր է համարում։ Եվ ընդհանրապես, անվավեր են բոլոր այն արարողությունները, որոնք իրականացվում են կարգալույծ եղած հոգևորականների կողմից։
«Նշեմ, որ այդ ամենը հակաօրինական է»,- ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Այժմ լարված իրավիճակ է Հովհաննավանքում. Ստեփան Ասատրյանը չի լքում եկեղեցին։
Նմանատիպ հոդվածներ
Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպրտել պատգամավորների վրա․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպր...
Մակրոնը՝ Երևանի և Բաքվի հայտարարությունների մասին
Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բանակցությունների ավարտի հայտարարությունը։ Նման հայտարարություն...
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը՝ կապված ԼՂ-ի շրջափակման հետ
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել...
Ես կհրաժարվեմ «սուպերնախարարություն տերմինից. Սուրեն Պապիկյան
Ես կհրաժարվեմ «սուպերնախարարություն» տերմինից, այո մեր նախարարությունը բավականին մեծ է և իհարկե, խնդիրներ կան: Այս մասին...