«Մեր ձևով»-ի խոսնակը՝ ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության մասին
24News-ը զրուցել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի հետ՝ 2 ԶԼՄ-ներում տարածված ձայնագրության իսկությունը հերքելու խնդրի վերաբերյալ։
-Տիկի՛ն Ղահրամանյան, երկու օր առաջ գրառում էիք արել «Մեր ձևով» ժողովրդական շարժման անունից՝ 24 ժամ տալով երկու ԶԼՄ-ի հերքել տարածված ձայնագրության իսկությունը, հակառակ պարագայում` զգուշացրել էիք, որ հարցը իրավական ճանապարհով է լուծվելու: Արդյո՞ք եղել է հերքում: Եթե ոչ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը:
- Արդեն տևական ժամանակ է՝ լրացել է իշխանությունների խոսափող հանդիսացող ԶԼՄ-ներին իրենց կողմից հրապարակված և շարժմանը զրպարտող տեղեկությունների հերքման համար սահմանված ժամկետը, սակայն վերոնշյալ պարբերականների կողմից որևէ հերքում այդպես էլ չի հրապարակվել։
Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետը լրանալուն պես համապատասխան փաստերը փոխանցվել են մեր փաստաբանական խմբին, որոնք ներկայում քայլեր են ձեռնարկում մեր խախտված իրավունքների պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից հետո ներքաղաքական կյանքը խաղաղվել է. Էդմոն Մարուքյան
Այն պահից ի վեր, երբ խորհրդարանական ուժերի միջև կնքվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, ներքաղաքական կյանքը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է օրեր առաջ քաղաքացիների կողմից իրեն ուղղված հերթական հարցի պատ...
Զախարովան նշել է Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման պայմանները
Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիան հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն այդ երկրի օդուժի հետ հ...
Սրբուհի Գալյանը հայտարարել է` երբ պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսի...