Քաղաքականություն

Սերժա-քոչարյանա-կտրիճական լրագրողների խումբը գնացել էր Հովհաննավանք՝ հարսանիք հարամ անելու. Ալեքսանյան

Սերժա-քոչարյանա-կտրիճական լրագրողների խումբը գնացել էր Հովհաննավանք՝ հարսանիք հարամ անելու. Ալեքսանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին և գրել.«Այսօր սերժա-քոչարյանա-կտրիճական…

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին և գրել.


«Այսօր սերժա-քոչարյանա-կտրիճական լրագրողների խումբը գնացել էր Հովհանավանք՝ հարսանիք հարամ անելու։


Հարսանքավորների նյարդերը, ոնց հասկանում եմ, տեղի տվեցին․ նրանք նախ տուն ճանապարհեցին Կտրիճի ուղարկած հոգևորականին, հետո էլ արդեն սերժա-քոչարյանա-կտրիճական մի քանի լրագրողի։


Հարգելի՛ հավատավոր քաղաքացիներ, նման սադրանքները գուցե էլի կրկնվեն, բայց սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախվում է Կտրիճը՝ մինչև շատ մոտ առաջիկայում վեհարանը լքելը։ 


Մի՛ տրվեք այդ սադրանքներին և նույնիսկ փողոցային բառապաշարին փորձեք պատասխանել սիրով և հոգատարությամբ»,- ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250