Հարցաքննվել եմ այդ գործով և ամբողջ տվյալները փոխանցվել է. Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին

Ես թվեր եմ հրապարակել երեք ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, կոնկրետ ֆինանասկանան թվեր: Քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից, ներառյալ հետաքննող լրատվականներից, թվերին անդրադարձ չկա: Զրո անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ թեզերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի մասին:


Անդրադարձ կա ածանցյալ, ասենք՝ կնոջ ընկերուհին բան էր… իրանք յոթ ամիս առաջ չէին ծանոթացել, մեկ տարի երեք ամիս առաջ էր… անլուրջ»,-նշել է Ավինյանը:


Նա հավելել է, որ հարցաքննվել է այդ գործով և ամբողջ տվյալները փոխանցել է:


«Ուզում եմ մենք՝ բոլորս, մեր աշխատանքը հարգենք: Ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ»,-ասել Երևանի քաղաքապետը:

Քաղաքականություն